«Եթե շատ է, թող չկայանեն». քաղաքացիները` «կարմիր գծերի» սպասվող վճարի մասին

Sputnik
Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նախագծի հանրային բաց լսումներ, որի ընթացքում եղան ինչպես դրական, այնպես էլ շատ բացասական կարծիքներ։
Թեմայի վերաբերյալ Երևանի փողոցներում Sputnik Արմենիան սոցհարցում է անցկացրել։ Հարցվածների մասը կարծում են, որ ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար նման վճարը շատ բարձր է, մյուս մասը կարծում է, որ նույնիսկ ցածր է:
Մանրամասները՝ տեսանյությում։