Բլինկենը հուսով է, որ առաջիկայում կհյուրընկալի ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին. Օ'Բրայեն

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինկենը
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը գրառում է արել Բաքու կատարած այցից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
Օ'Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նա իր գրառման մեջ նշել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։