Ինչ է անում իշխանությունը ավտովթարների և մահվան դեպքերը նվազեցնելու համար

Երևանում օրերս գրեթե միաժամանակ տեղի ունեցավ երկու ողբերգական վրաերթ` սարսափելի հետևանքներով։
Sputnik
Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվեղ Արթիկից մի ամբողջ ընտանիք` երկու կնոջ և 4 տարեկան երեխայի։ 38-ամյա կինը, որը հղի էր` տեղում մահացել է։ Գրեթե նույն պահին Սաֆարյան փողոցում Камаз մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 60-ամա հետիոտնին, որը ևս տեղում մահացել է:
Ամեն տարեվերջին` ոստիկանությունն ամփոփում է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի վիճակագրությունը, որն ամեն տարի ավելանում է։
Ինչ է անում իշխող ուժը` վթարների և մահվան դեպքերի վիճակագրությունը նվազեցնելու համար․ Sputnik Արմենիան հարցն ուղղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանին։