Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 6 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Հունաստան։
Թուրքիայի նախագահին օդանավակայանում դիմավորել է Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսը:
Ինքնաթիռը նախատեսվածից շուտ է ժամանել։ Էրդողանը ավտոմեքենա չի նստել, այլ պատվիրակության հետ գնացել է օդանավակայանի VIP սրահ։
Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նախատեսվում է նաև երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ լիագումար նիստը Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի նախագահությամբ։
Սպասվում է, որ կողմերը կստորագրեն Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության հռչակագիր, ինչպես նաև առնվազն 20 համաձայնագիր, այդ թվում՝ միգրացիայի վերաբերյալ։