ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Ռոստելեկոմի» դուստր ընկերության` «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ–ի նոր տվյալների կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թվականի գարնանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 6-ին ծանոթացել է տվյալների կենտրոնի կառուցման աշխատանքներին, զարգացման ծրագրերին, որոնք հիմնականում վերաբերում են թվային ծառայությունների ընդարձակմանը, Երևան քաղաքում ցանցի ընդլայնմանը, ինտերնետի թողունակության ավելացմանն ու սարքերի թարմացմանը և հեռուստահարթակի փոփոխությանը։
Ընդգծվում է, որ տվյալների կենտրոնի կառուցման համար նախատեսվում է կատարել 13 մլրդ դրամի ներդրում։ Կենտրոնը համալրված է լինելու նորագույն տեխնոլոգիաներով և համապատասխանելու է TIER III միջազգային ստանդարտներով սահմանված բոլոր նորմերին։