Հայաստանի 3 մարզում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակի տեսություն

Մառախլապատ եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության շրջանների զգալի մասը մառախուղով կպատվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանի զգալի մասում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում կցրտի 8-10 աստիճանով։
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 8-10, գիշերը` 3-5 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
ԱՊՊԱ-ի նոր կարգը կարգազանց վարորդների համար․ երթևեկության անվտանգության փորձագետի կարծիքը