ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ: Առգրավման գործընթացից տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հիշեցրել է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։