ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության ադրբեջանական ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի հայկական ընկալումից։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով դեկտեմբերի 4–ին հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին և դրա հետևանքով հայկական ԶՈւ–ի զինծառայողի մահվանը։
«Խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու` Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է խաղաղության ամբողջ գործընթացը», - գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 4–ին, Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։