ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին կայցելի Բաքու։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ, օրակարգում երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելը։
Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ նոյեմբերի 15–ին կազմակերպված լսումների ժամանակ Օ՛Բրայենն ասել էր, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ չեն լինի, քանի դեռ ԱՄՆ–ն խաղաղ ճանապարհով առաջընթաց չի տեսել։