Ինչո՛ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները

Sputnik
Եկեք անկեղծ լինենք, պատերազմների մասին այսօր այնքան ենք լսում, որ ապրելն էլ է ահավոր դարձել։ Ռազմաճակատներում ու շատ բնակավայրերում ամեն օր մարդիկ են սպանվում, մեր արտգործնախարարին էլ հենց ցույց են տալիս ԵԱՀԿ-ի հավաքում, ասում է՝ Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարեւանի թիրախը։
Միակ մխիթարանքը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ եւ քաղաքագետ Քրիստիան Բլաթմանի գիրքն է, որը կոչվում է՝ «Ինչո′ւ է աշխարհը պատերազմում. թշնամանքի պատճառները եւ հաշտվելու ուղիները»։
Մխիթարական է այն, որ հեղինակը փաստում է՝ մենք հիմնականում կենտրոնանում ենք արյունալի հակամարտությունների վրա եւ մոռանում ենք, թե որքան հաճախ է հաջողվել բանակցությունների միջոցով խուսափել պատերազմներից։