Թուրքիայում կրակել են ավտոբուսի վրա, որում 33 ուղևոր է եղել

Ժանդարմերիայի աշխատակիցները զննել են դեպքի վայրը և երեք պարկուճ գտել։
Sputnik
Թուրքիայի հյուսիսում հրացանով կրակել են ավտոբուսի վրա, որում 33 ուղևոր է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk»–ը։
«Անհայտ անձը կամ անձինք Հաջիպազար գյուղի շրջանում կրակել են Էրբաայի ավտոկայանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ավտոբուսի վրա։ Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կրակոցները լսելուց հետո վարորդը կանգնեցրել է ավտոբուսը:
Զննությամբ պարզվել է, որ կոտրվել է հետևի մասում գտնվող շարժիչի կափարիչը, վնասվել է դիզելային ֆիլտրը։
Ժանդարմերիայի աշխատակիցները զննել են դեպքի վայրը և գտել հրացանի երեք պարկուճ։ Ուղևորները Ստամբուլ են ուղևորվել մեկ այլ ավտոբուսով։