Ջրհեղեղ Տանզանիայում. զոհերի թիվը հասել է 47-ի

Արևելյան Աֆրիկայում գտնվող երկրի հյուսիսում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։
Sputnik
Տանզանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Երեկ «Citizen»–ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր, որ առնվազն 20 մարդ է մահացել Տանզանիայի Հանանգ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով: Հայտնի է 85 տուժածի մասին։
Արևելյան Աֆրիկայում մինչև վերջերս աննախադեպ երաշտ էր։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում չեն դադարում հորդառատ անձրևները։
Թուրքիայում կրակել են ավտոբուսի վրա, որում 33 ուղևոր է եղել