Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում Մերապի հրաբխի ժայթքման հետևանքով 11 մարդ է մահացել, որոնք պատրաստվում էին բարձրանալ լեռը, իսկ 12 մարդու որոնումները դեռ շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում են ինդոնեզական լրատվամիջոցները:
«Առավոտվա դրությամբ` 11 ալպինիստի մահացած են գտել։ Եվս երեք մարդ տարհանվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Զոհերի ինքնությունը դեռ չի պարզվել։
Մերապի հրաբխի ժայթքումից հետո մոխրի սյունը հասել է 15 հազար մետրի։