Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կկնքեն Էրդողանի այցի ժամանակ․ ԶԼՄ

Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը
Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը կկայանա Հունաստանի վարչապետի և Թուրքիայի ղեկավարինախագահությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանն ու Թուրքիան առնվազն 20 համաձայնագիր կստորագրեն Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Աթենքում: Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ERT պետական հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Հունաստանի և Թուրքիայի Համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը տեղի կունենա Աթենքում՝ երկու երկրների մի շարք նախարարների մասնակցությամբ:
«Սպասվում է, որ երկու կողմերի միջև առնվազն 20 համաձայնագիր կստորագրվի, որոնցից գլխավորը միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրն է»,-ասվում է հրապարակման մեջ:
Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ Թուրքիայի նախագահին ուղեկցելու են յոթ նախարարներ, ինչպես նաև նրա խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը: Վերջին պահին կորոշվի նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի ներկայությունը, որը սովորաբար Թուրքիայի նախագահին ուղեկցում է արտերկրում։
Հունական կողմից, ըստ տեղեկությունների, ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը, պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, էկոնոմիկայի նախարար Կոստիս Խատզիդակիսը, կրթության նախարար Կիրիակոս Պիերակակիսը, ներգաղթի նախարար Դիմիտրիս Կերիդիսը, մշակույթի նախարար Լինա Մենդոնին և զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյաննին:
Էրդողանի այցի ժամանակ անվտանգության լուրջ միջոցներ կձեռնարկվեն։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին, վերջին շրջանում նրանք փորձում են բարելավել հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ Հունաստան կատարելիքիր առաջիկա այցից «նոր դարաշրջանի» սկիզբ է ակնկալում երկկողմ հարաբերություններում:
Թուրքիայի ՊՆ–ն Էգեյան ծովի հետ կապված նախազգուշացում է արել Հունաստանին