ՀՀ ՊԵԿ–ը 11 ամսում շուրջ 2 տրլն հարկային եկամուտներ և պետական տուրքեր է ապահովել

ՊԵԿ
Հունվար–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում շուրջ 337.2 մլրդ դրամ է վերադարձվել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի 11 ամսվա ընթացքում ապահովել է մոտ 2 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Սա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից շատ է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով»,– ասված է հաղորդագրությունում։
Ինչպես են հարկելու վարձով տրված անշարժ գույքը․ ներկայացնում է պատասխանատու պաշտոնյան
Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից շատ է 99.5 մլրդ դրամով կամ 41.9%-ով:
Տան վարձից հարկ չվճարողներին սկսում են տուգանել. ֆիննախում չեն թաքցնում` հեշտ չի լինելու