Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. զոհ ունենք

Զինվորական սաղավարտ
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն այսօր հայտնել էր նաև, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Գերատեսչությունը չէր նշել, թե զինծառայողն ինչ հանգամանքներում է վիրավորվել։