Մահացել է ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Սոլույանովը՝ «Լյուբե» խմբի «բատյակոմբատի» նախատիպը

Ալեքսանդր Սոլույանով. Արխիվային լուսանկար
Գեներալը 69 տարեկան էր, մահվան պատճառների մասին չի հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Մահացել է Խորհրդային Միության հերոս, օդադեսանտային զորքերի գեներալ-մայոր Ալեքսանդր Սոլույանովը, որը «Լյուբե» խմբի հայտնի երգից «բատյակոմբատի» նախատիպն էր։ Տեղեկությունը հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը՝ հղում անելով «Ռուսաստանի դեսանտայինների միության» կենտրոնական վարչության անդամ Վալերի Յուրիևին։
Սոլույանովը 69 տարեկան էր, մահվան պատճառների մասին չի հաղորդվում։
Սոլույանովը ԽՍՀՄ հերոսի կոչում է ստացել 1984 թվականի նոյեմբերի 23-ին Աֆղանստանում միջազգային պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար, որտեղ նա ղեկավարում էր պարաշյուտա-դեսանտային գումարտակը։ Այնտեղ նա անձամբ մասնակցել է 70 ռազմական գործողությունների և, ըստ իր գործընկերների հիշողությունների, հաճախ գնում էր իր զինվորների առջևից: