Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը` Նորայրը։ «Զինուժ» մեդիան տեսանյութ է պատրաստել այդ կապակցությամբ։
Ռազմաճակատում միակ որդուն կորցնելուց հետո ամուսինները 3 տարի անց երեխա ունենալու համար։ Հրաշքը տեղի է ունեցել։
«Հենց Նորոյիս կորցրի՝ առաջինը մտքիս եկավ այն, որ ես պետք է երեխա ունենամ։ Ուրիշ փրկություն չկար այդ վիշտը տանելու»,–ասում է երեխայի մայրը` Արուսյակ Մարտիրոսյանը։
Շուրջ երեք տարի բազմաթիվ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո կնոջն ասում են, որ նա չի կարող մայրանալ։ Բայց կինը երազ է տեսնում, որում իր բարձին փոքրիկ երեխա են դնում։
«Հարցրեցի, բա երեխայի անունն ինչ է, ասեցին գլխարկի վրա գրված է, կարդացի` «Գրիգոր Լուսավորիչ»»,–ասում է կինը։
Հրաշքը կատարվել է, բայց երեխան ծնվել է վաղահաս` 600 գրամ քաշով։
«Տղաս ծնվեց իր հայրիկի ծննդյան օրը։ Հիվանդանոցում բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի»,– ասում է կինն ու ամուր գրկում որդուն։
Արուսյակ Մարտիրոսյանն ամուսնու հետ 99 օր մնացել է հիվանդանոցում, ոչ մի ժամ չհեռանալով նորածին որդու կողքից։
Պատերազմի օրերին ընտանիքը 99 օր փնտրել է զոհված Նորայրի մարմինը և միայն 99–րդ օրը գտել։ Իսկ այժմ` 99–րդ օր հիվանդանոցում պայքարելով փոքրիկի կյանքի համար՝ ծնողները նրան տուն են տանում։
Հավելենք, որ պատերազմի առաջին օրվանից Նորայրը եղել է ռազմաճակատում, մարտնչել հակատանկային մարտկոցի կազմում։Ծնողների հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի հոկեմբերի 8–ին և նույն օրն է զոհվել։ Նորայրը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։