ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆիլիպինների հարավում՝ Մինդանաո կղզում, պետական համալսարանի մարզադահլիճում առավոտյան կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Manila Times պարբերականին։
Հաղորդվում է նաև ևս 10 վիրավորի մասին: Ավելի վաղ Manila Bulletin պարբերականը հայտնել էր երեք զոհի և յոթ վիրավորի մասին:
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս- կրտսերը խստորեն դատապարտել է պայթյունը և հայտարարել, որ դրա հետևում օտարերկրյա ահաբեկիչներ են կանգնած:
Իշխանության վարկածով՝ հանցագործներն այդ կերպ փորձել են վրեժ լուծել իրենց առաջնորդի և տասը անդամների մահվան համար հանգստյան օրերին զինվորականների հետ բախման հետևանքով: