ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողանը դժգոհել է

F-16 կործանիչ
Թուրքիայի առաջնորդը դժգոհել է, որ Վաշինգտոնը կործանիչներ է ուղարկում Աթենքին, ոչ թե Անկարային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հունաստանին F-16 կործանիչներ է ուղարկում, սակայն հրաժարվում է դրանք մատակարարել Թուրքիա` չնայած Անկարան վճարել է դրանց համար: Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը։
«Այն դեպքում, երբ մեզ չեն տալիս մեր F-16-ները, թեև մենք վճարել ենք դրանց համար, նրանք շարունակում են այդ կործանիչներից ուղարկել Հունաստան։ Միայն այդ պատճառով մենք հավանաբար նահանջելու պատճառ չունենք», - ԱՄԷ-ից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 2022 թվականի հուլիսին պաշտպանական բյուջեի վերաբերյալ փոփոխություն կատարեց, որով ԱՄՆ վարչակազմին արգելվում է Թուրքիային վաճառել նոր F-16 ինքնաթիռներ և դրանց արդիականացման բաղադրիչներ, քանի դեռ Թուրքիան խախտում է Հունաստանի օդային տարածքը։ Մինչ այդ Թուրքիան հանվել էր հինգերորդ սերնդի F -35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրից՝ ռուսական С -400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով։
Շուրջ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում են ներկայացրել ՄՔԴ․ Էրդողան