Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող 34 վարորդի։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ուժեղացված ծառայությունն անցկացվել է նոյեմբերի 30-ին։
Պարեկները պարզել են, որ 30 անձ ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի։
«Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 14, չամրակապված վարելու 95, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 17, վարելիս հեռախոսից օգտվելու 9, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 2 և 123 այլ իրավախախտումներ»,– ասված է հաղորդագրությունում։
8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 5-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 49-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Հայտնաբերվել է նաև մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող 10 անձ։