ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Հեղինե Պետրոսյանը (48 կգ) հայ մարզիկներից առաջինն է դուրս եկել Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում Պետրոսյանը վաղաժամ հաղթանակ տարավ Թայփեյի ներկայացուցիչ Շեն Սին էլի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Առնո Դարչինյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Տիգրան Հովսեփյանը, Արեն Խառատյանը, Արգիշտի Հակոբյանը, Ալբերտ Հարությունյանը, Տիգրան Խաչատրյանը, Վաղարշակ Քեյանը և Սամվել Սիրամարգյանը:
Կաշվե ձեռնոցի պատանի վարպետների մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 24-ին և կեզրափակվի դեկտեմբերի 4-ին: