ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այս տարվա դեկտեմբերն անոմալ տաք է լինելու։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր4-5 աստիճանով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ըստ Սուրենյանի` տեղումների քանակը նորմային մոտ կլինի։