Ղրիմում փոթորկի պատճառով 5 մարդ է մահացել, կան նաև տուժածներ

Միջերկրական ցիկլոնն անցած հանգստյան օրերին տեղատարափ անձրևներ և մրրիկ է բերել Ղրիմ: Բազմաթիվ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության։ Տապալվել են ծառեր, վնասվել են գազատարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի - Sputnik. Հինգ մարդ մահացել է, 12-ը տուժել են Ղրիմում տեղի ունեցած փոթորկի պատճառով, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Տարերքի հետևանքով տուժել է 12 մարդ։ Ցավոք, 5 մարդ է մահացել»,-հայտնել է Ակսյոնովը իր Telegram ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր վատ եղանակի պատճառով ևս մեկ զոհի և 4 տուժածի մասին:
Անցած հանգստյան օրերին Միջերկրական ցիկլոնը հասել է Ղրիմ՝ բերելով փոթորկոտ եղանակ, տեղատարափ անձրևներով և մինչև 40 մ/վ փոթորկի ուժգնությամբ քամիով: Ղրիմի շատ գյուղեր հոսանքազրկվել են, ծառեր են տապալվել, վնասվել են գազատարները։ Ծովում ուժեղ փոթորիկ է եղել, ալիքները հեղեղել են Եվպատորիայի ափամերձ շրջանները, Սակի- Եվպատորիա մայրուղին։ Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Սևաստոպոլում և Ղրիմի 15 շրջաններում։
Ղրիմում փոթորիկն իր գագաթնակետին կհասնի այսօր կեսգիշերին