ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 11:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982 թ.), «Ford» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են:
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժծկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ. Կ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ․-ինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Գ․ Ս․-ի և Ի․ Հ․-ի դիերը:
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել