Երասխ-Երևան ճանապարհին մարդատարը բախվել է գծանշում կատարող մեքենային, կա զոհ

Փրկարարները արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է, որտեղ էլ մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 11:27-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Փ․, ծնված 1995 թ.) բախվել է գծանշում կատարող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1995 թ.)․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է, որտեղ արձանագրվել է նրա մահը։
Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ, կան տուժածներ