ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ժամանակից շուտ մեկնումը Մակեդոնիայի մայրաքաղաքից, որտեղ հանդիպել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարները, ցույց է տալիս երկխոսության հանդեպ նրանց վախը: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բլինկենը, ինչպես հասկանում եմ, գնացել է, Բորելը` նույնպես։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Դե, նրանք հավանաբար կարծում են, որ դրանով ընդգծում են Ռուսաստանին մեկուսացնելու իրենց մտադրությունը։ Իսկ ես կարծում եմ, որ նրանք պարզապես վախկոտ են, վախենում են ցանկացած անկեղծ, փաստերով զրույցից,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը և ավելացրել,– փախել է իմ գործընկերը` պետքարտուղար Բլինկենը, ես ոչ մի տեղ չեմ փախել»:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի գործունեությանը` դիվանագետը նշել է, որ արևմտյան երկրները համառությամբ շարունակում են «սպանել» այն:
«Այսօր այդ զգացողությունն ամրապնդվում է, ամենակարևոր զգացողությունը` անտարբերությունը։ Կազմակերպությունն ինքն իրեն արդեն վերածել է մի բանի, որն ինձ մոտ, օրինակ, անտարբերություն է առաջացնում այն հարցում, թե ինչ տեղի կունենա նրա հետ հետագայում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում։