«Վրացական համարներն» ընդդեմ ՊԵԿ-ի․ խմբի անդամը պատմում է՝ ինչ են քննարկել կոմիտեում

Կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից կգանձվեն օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ:
Sputnik
Ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքնաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ կստանան Վրաստան վերադառնալու դեպքում։ Պետությունը պարտավորվել է նաև սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար՝ 70% չափով։
«Վրացական համարներն ընդդեմ պետեկամուտների կոմիտեի» անունը կրող տելեգրամյան խմբի անդամները դեռ ամառվանից են փորձում իրենց ձեռնտու լուծումներ գտնել, երեկ էլ հանդիպել են ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Խմբի անդամ Տիգրան Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե ինչ են քննարկել պետեկամուտների կոմիտեում և որքանով են գոհ սպասվող փոփոխություններից։