ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Բաքվի դատարանը պետական դավաճանության մեջ մեղադրվող Այդին Զաքիևին դատապարտել է 17,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանականԶԼՄ-ները:
Զաքիևը ձերբակալվել էր այդ երկրի իրավապահների կողմից 2021 թվականին։ Նրան մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, հայկական կողմին Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի համալրման մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ։
Հետաքննության վարկածով ՝ Զաքիևը նաև կեղծ տեղեկություններ է տարածել նախապես պատրաստված հատուկ տեքստերի տեսքով, որոնք ուղղված են երկրում էթնիկ հողի վրա հակամարտություն ստեղծելուն։