Այրվում է Դոնի Ռոստովի խոշորագույն շուկան

Հրդեհին տրվել է բարդության 3-րդ աստիճան, այն ընդգրկում է 1000 քառակուսի մետր մակերես։
Sputnik
Դոնի Ռոստովում հրդեհ է բռնկվել «Տեմերնիկ» խոշորագույն շուկայում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ–ի` Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը։
Այսօր՝ ժամը 20.39-ին (Մոսկվայի ժամանակով) Միրոնով փողոցի 12/5 հասցեից, որտեղ գտնվում է շուկան, ահազանգ է ստացվել առևտրի տաղավարների հրդեհի մասին:
«Հրդեհի մակերեսը հասնում է մինչև հազար քառակուսի մետրի, հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան», - ասել է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի Մեծ շուկայում. տեսանյութ