Ռուս փրկարարները Սև ծովում փոթորկի ժամանակ օգնել են վրացի նավաստուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ–ը։
Նշվում է, որ փրկարարները վրացի նավաստուն GAIA I բեռնանավից տարհանել են Սոչիի հիվանդանոց, քանի որ ուժգին փոթորկից ճոճվող նավում նրա ձեռքը վնասել էր:
Ռուս փրկարարները նրան հասնելու համար օդային ճանապարհով անցնել են 23 կիլոմետր, քանի որ ջրով հնարավոր չի եղել հասնել՝ ալիքի բարձրությունը գերազանցել է 6 մետրը։