Մահվան ելքով վրաերթ կատարած մեքենայի 17-ամյա վարորդը ձերբակալվել է

Վրաերթի հետևանով 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանը մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Նորաշեն-Արթիկ ճանապարհին մահվան ելքով վրաերթ կատարած անչափահաս վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Նոյեմբերի 26-ին Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանին, որը մահացել էր»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել է նորաշենցի 17-ամյա տղան: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: