Կոսովոյում ցուցարարները անկարգություններ են կազմակերպել․ տեսանյութ

Ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև բախումներ են եղել։ Ուժայինները ձերբակալել են մի քանի ցուցարարի։
Sputnik
Կոսովոյի նախկին ալբանական Ազատագրական բանակի կողմնակիցները անկարգություններ են կազմակերպել Պրիշտինայում՝ Հաագայում Կոսովոյի հանցագործությունների հարցերով հատուկ դատարանի նախագահ Եկատերինա Տրենդաֆիլովայի ժամանման պատճառով: Տեղեկությունը հայտնում է «Kosovo Online»-ը։
Դատավորը կանգ է առել Պրիշտինայի «Սիրիուս» հյուրանոցում, որի շուրջը միանգամից ցուցարարների բազմություն է հավաքվել: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ են բերել հատուկ դատարանի և Կոսովոյում սերբական համայնքների համայնքի դեմ: Նրանց և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։
Ուժայինները ձերբակալել են մի քանի ցուցարարի։
Հիշեցնենք` Հաագայի հատուկ դատարանը լսումներ է անցկացնում Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախկին առաջնորդ, ՄԱԿ-ի նախկին դաշտային հրամանատար Խաշիմ Տաչիի, Կոսովոյի խորհրդարանի նախկին խոսնակ Յակուպ Կրասնիչիի և Վադրի Վեսելիի, «Ինքնորոշում» կուսակցության նախկին պատգամավոր Ռեջեփ Սելիմիի գործով, որոնք հայտարարել են, որ լիովին անմեղ են: Նրանք բոլորը հատուկ դատախազության (SPO) կողմից մեղադրվում են 1998-1999 թվականներին Կոսովոյի և Հյուսիսային Ալբանիայի տարածքում հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների մեջ, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել։