Բորիսովկայի մոտակայքում դեպի Մոսկվա թռչող անօդաչու է խոցվել. իշխանություններ

Պոդոլսկի քաղաքային շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ իրավիճակն իր անձնական վերահսկողության տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բորիսովկա գյուղի մոտակայքում: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Պոդոլսկի քաղաքային շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Արտամոնովը։
«Այսօր առավոտյան Բորիսովկա գյուղի շրջանում ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող անօդաչուի հարձակումը»,-գրել է Արտամոնովը` հավելելով, որ իրավիճակը վերահսկվում է։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մերձմոսկվայի Պոդոլսկի քաղաքային շրջանում ուկրաինական ԱԹՍ են խոցել։
Տուլայի շրջանում անօդաչու թռչող սարքն ընկել է լոգիստիկ կենտրոնի տարածքի վրա
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հստակեցրել էր, որ դրոնը թռչում էր դեպի մայրաքաղաք, իսկ բեկորների անկման վայրում ավերածություններ և տուժածներ չկան: