ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ երկրների փորձը. Օսմակով

Ռուս պաշտոնյան նշել է, որ նախաձեռնության նպատակն է ստեղծել ապրանքներ, որոնք մուտք կգործեին ԵԱՏՄ շուկա և ավելի պահանջված կլինեին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արդյունաբերության նախարարությունն առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ բոլոր երկրների արդյունաբերության մեջ թվային լուծումների փոխարինման կոմպետենցիաների ինդուստրիալ կենտրոնների փորձը, հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովը «Ռուսական արդյունաբերող» համաժողովում։
Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի բաժինը բավականաչափ չի աճում․ Մյասնիկովիչ
Օսմակովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական Պետության նախարարների խորհուրդն արդեն հավանություն է տվել արդյունաբերական ծրագրային լուծումների ներմուծման փոխարինման աշխատանքային խմբի ստեղծմանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերին աշխատանքային խումբ կստեղծվի նաև Ղազախստանի հետ։
«Այդ փորձը կարելի է տարածել ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում՝ նպատակ ունենալով ներդաշնակեցնել ստանդարտները տարբեր երկրների միջև և ստեղծել այնպիսի ապրանքներ, որոնք կաշխատեն այդ ամբողջ շուկայի համար, համապատասխանաբար կլինեն ավելի եկամտաբեր, արդյունավետ և ավելի պահանջված», - ասել է Օսմակովը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարությամբ 2022 թվականի ամռանը ստեղծվել են ավելի քան 30 արդյունաբերական կենտրոններ։ Դրանց խնդիրն է կարևորագույն ոլորտներում ապահովել օտարերկրյա տեխնիկական լուծումներից անցումը ռուսականին։
ՀՀ–ն Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Սիմոնյան
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: