Մահացել է կերամիկական զրահաբաճկոնի ստեղծող Բորիս Բալաշովը

Բորիս Բալաշով
Բորիս Բալաշովի դին հայտնաբերել են նրա մոսկովյան բնակարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում մահացել է լեգենդար գյուտարար, կերամիկական զրահաբաճկոնի ստեղծող Բորիս Բալաշովը։
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ մահվան պատճառը եղել է սրտային սուր անբավարարությունը։ Բալաշովը 95 տարեկան էր։ Նրա դին հայտնաբերել են Մոսկվայի Զյաբլիկովո թաղամասում գտնվող բնակարանում։ Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Բորիս Բալաշովը 50 գյուտի հեղինակ է, որոնցից ամենահայտնին կերամիկական զրահաբաճկոնն է։ 1989 թվականին այդ գյուտի համար Բալաշովը և նրա թիմը ստացել են ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ:
104 տարեկանում մահացել է Տավուշի մարզի ամենատարեց բնակիչը