Կփոփոխվե՞ն գազի և ջրի սակագները. պատասխանում է ՀԾԿՀ նախագահը

Գարեգին Բաղրամյան
Գարեգին Բաղրամյան կարծում է, որ գազի գնի վերանայում դժվար թե լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով` կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։
«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։
«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։
«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ