ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի ամենատարեց բնակիչը` Արոժ Չիլինգարյանը, մահացել է 104 տարեկանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բերդ համայնքի Իծաքար գյուղի վարչական ղեկավար Արթուր Այդինյանը։
Արոժ Չիլինգարյանը Իծաքար գյուղից էր։
«Նա 7 երեխա ունի` 4 աղջիկ և 3 տղա։ Շատ հանգիստ, խելոք կին էր։ Վերջին տարիներին տնից շատ դուրս չէր գալիս, բայց ոտքով ու ձեռքով էր, երևի մոտ 5-10 օր է մի փոքր վատ եղել։ Ընտանիքն էլ անասնապահությամբ և հողագործությամբ է զբաղվում»,– ասաց Այդինյանը։
Նա ընդգծեց, որ տարեց կինը 1919 թվականին էր ծնվել, բայց ծննդյան օրվա վերաբերյալ տվյալներ չկային, վկայական չուներ։