Նեթանյահուն ու Մասկը այցելել են Իսրայելի հարավային բնակավայրեր. տեսանյութ

Ամերիկացի գործարարը և Իսրայելի վարչապետը այցելել են մի քանի տներ:
Sputnik
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկացի գործարար Իլոն Մասկին ցույց է տվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից երկրի հարավային բնակավայրերի վրա հարձակման հետևանքները: Տեղեկությունը հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նեթանյահուն ու Մասկն այցելել են Քֆար Ազայի մի քանի տներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄ
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։