Իրաքի հյուսիսում հարձակվել են թուրք զինվորականների վրա. կան զոհեր

Թուրք զինվորականներ Իրաքում. Արխիվային լուսանկար
Հարձակումն իրականացվել է թուրքական «Ճանկ-կողպեք» ռազմական գործողության անցկացման գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Իրաքում թուրք զինծառայողների վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է թուրքական «Ճանկ-կողպեք» ռազմական գործողության անցկացման գոտում։

Զոհվել է երեքը զինվորական` Նեչդեթ Չալըշը, Էմրախ Գյունդուզը և Ֆևզի Քըզըլթաշը։ Եվս 2 վիրավոր զինծառայող հոսպիտալացվել են։

Հիշեցնենք, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում «Ճանկ-կողպեք» հերթական անդրսահմանային գործողությունը սկսել է դեռևս 2022 թվականի ապրիլին։
Անկարան հայտարարել է, որ գործողության նպատակն է մաքրել տարածաշրջանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներից։ Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վաղուց արդեն վեճի առիթ է Բաղդադի և Անկարայի միջև, որն այդ ներկայությունն արդարացնում է ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: