Իսրայելի հետ հրադադարից հետո առաջին անգամ ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացու

Ամերիկացի գերիները. Արխիվային լուսանկար
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 8:00-ին) չորսօրյա հրադադար է սկսվել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարից հետո առաջին անգամ ԱՄՆ քաղաքացին պատանդների ցուցակում է, որոնց, ինչպես սպասվում է, կարող են ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերին «Ալ-Քասամ» բրիգադի ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել գերեվարված ԱՄՆ-ի երկու քաղաքացիների՝ «մարդասիրական նկատառումներով»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄ
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Առաջին փուլի շրջանակում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակի 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։