Հուսով ենք՝ Հայաստանը կվերսկսի ընդլայնված մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամ երկրները համակարծիք են, որ կառույցը պետք է առավել ամրապնդել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կրկին ընդլայնված մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։
«Կա Հայաստանի դիրքորոշումը, այն լավ հայտնի է, ամեն ինչում չէ, որ մենք կարող ենք համաձայնել, որովհետև ՀԱՊԿ-ը շարունակում է պահանջված լինել։ Բոլոր երկրները համերաշխ են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հենց այդ ճանապարհով առաջ կգնանք, և նաև հուսով ենք, որ մեր հայ բարեկամներն էլ, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում կվերսկսեն իրենց ընդլայնված մասնակցությունը՝ հօգուտ կազմակերպության»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա.Կրեմլ.Պուտինը» հաղորդման շրջանակում։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։
ՀԱՊԿ–ը ոչ թե գործընկեր է, այլ դաշնակից, որի հետ պետք է ուղեղով աշխատել. Սերժ Սարգսյան