ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանի Կերալա նահանգի Կոչին համալսարանում երաժշտական փառատոնի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, չորս մարդ մահացել է, ավելի քան 60-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Press Trust of India գործակալությանը։
Ինչպես նշում է գործակալությունը, հրմշտոցը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, երբ փառատոնի մասնակիցները շտապել են աստիճաններով մտնել համալսարանի դահլիճներից մեկը` դրսում հանկարծակի տեղատարափի պատճառով:
Հնդկաստանում փառատոնի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել
© РИА Новости
«Չորս ուսանող՝ երկու տղա և երկու աղջիկ, մահացել են»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Վինա Ջորջի խոսքերը։
Ավելի քան 60 մարդ հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ևս չորս ուսանող ծայրահեղ ծանր վիճակում են։