ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի բանտերից մեկում սպանվել է ոստիկան Դերեկ Շովինը, որն իր պատիժ էր կրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նոյեմբերի 24-ին բանտում Շովինին դանակի մի քանի հարված են հասցրել, որից հետո նախկին ոստիկանին հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում նա մահացել էր:
Նշենք, որ փաստաբանները Շովինի համար առանձին բանտախուց էին պահանջում, սակայն նրանց դիմումը մերժվել է։
Հիշեցնենք`աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր 2020 թվականի մայիսի 25-ին։ Ոստիկան Դերեկ Շովինը ձերբակալության ժամանակ խեղդող հնարք էր կիրառել՝ մոտ 8 րոպե շարունակ ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի քներակը։
Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Շովինը 2022 թվականի օգոստոսին դատապարտվեց միաժամանակ 22 ու կես տարի դաշնային պատիժ կրելու երկրորդ աստիճանի սպանության համար և ավելի քան 20 տարի՝ Ֆլոյդի քաղաքացիական իրավունքները խախտելու համար։