Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը. ինչպես է հնարավոր ձայն տալ մեր խմբին

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը: Հայաստանից հնարավոր է քվեարկել նաև մեր մասնակցի օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նիցցայում «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում կայացել է Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի ելույթի փորձը։ Խմբի ելույթից կադրեր է հրապարակվել մրցույթի ինստագրամյան էջում։
Նշենք, որ նոյեմբերի 24–ից մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը: Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել մասնակիցների օգտին։
Քվեարկությունն իրականացվում է jesc.tv կայքի միջոցով, որտեղ նախ պետք է դիտել բոլոր մասնակիցների ելույթներից հատվածներ, որից հետո միայն քվեարկել նաընտրած մասնակցի օգտին։ Հայաստանից հնարավոր է քվեարկել նաև մեր մասնակցի օգտին։
Մանկական Եվրատեսիլում հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Նիցցա
Կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին, կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող կճանաչվի այն երգը, որը կհավաքի առավելագույն միավոր: