Կոտայքում ոչ սթափ վարորդի մեքենան բախվել է կայանած էլեկտրամոբիլի, վրաերթի ենթարկել մարդու

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում ոչ սթափ վարորդի «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված «Հոզոն Նետա» մակնիշի մեքենային, ապա առաջ ընթանալով` վրաերթի ենթարկել «ԿամԱԶ»-ի վարորդին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
«Մերսեդես»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանին:
Վրաերթ Արմավիր քաղաքում. 11-ամյա տղան հիվանդանոցում է
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
«Հոզոն Նետա» -ի վարորդը նույնպես ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: