Երևանի կենդանաբանական այգում 350 ծառ ու թուփ է տնկվել

Ծառատունկի համար ընտրվել են մոտ 8 տեսակի ծառեր և թփեր։
Sputnik
Երևանի կենդանաբանական այգում ծառատունկ է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ կենդանաբանական այգու տարածքում տնկել են 350 ծառ:
«Քանի որ կենդանաբանական այգու տարածքն ընդլայնվելու է, ծառատունկերի համար վերցրել ենք այն հատվածները, որտեղ ազատավանդակներ չեն լինելու»,–ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
Նրա խոսքով` ծառատունկի համար ընտրվել են մոտ 8 տեսակի ծառեր և թփեր։ Ծառատունկին մասնակցել են տարբեր դպրոցների աշակերտներ։
Համապետական ծառատունկի ընթացքում ՀՀ տարածքում տնկվել է 451 000 տնկանյութ․ նախարարություն