ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն և ՀՀԿ–ին թիրախավորելու վերաբերյալ հարցին։
«Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են՝ արդեն 30 տարուց ավելի։ Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև, 90-ականների կեսերին, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ, տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ` ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»,–ասաց Սարգսյանը։
Սակայն ամենակարևորը, ըստ երրորդ նախագահի, ոչ թե իրեն կամ իր թիմակիցներին թիրախավորելն է այլ, որ այսօր թիրախավորված է ՀՀ–ն՝ Հայաստան պետությունն ու պետականությունը։