Քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին վայրերում նոյեմբերի 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում 10-15 մ/վրկ, 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նոյեմբերի 24-25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին և 27-ին սպասվում է անձրև։
Առողջության ապահովագրության տարեկան վճարը լինելու է մոտ 200 հազար դրամ