Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալի. ԶԼՄ

Ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալների թվում 24 կին կա։
Sputnik
Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:
«Իսրայելը ՀԱՄԱՍ – ի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների, որոնց թվում՝ 24 կին», - հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի 13 պատանդներից բաղկացած առաջին խումբն էլ Եգիպտոս է ժամանել Գազայի հատվածից:
Նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից սկսած առաջին լայնածավալ պայմանավորվածությունն են ձեռք բերել. կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար:
Նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին) սկսվել է քառօրյա հրադադարը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի հետախուզական օդապարիկները ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը անսարք են եղել․ ԶԼՄ
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։